«Ռոսգոսստրախը» նախկին սեփականատեր Խաչատուրովից ավելի քան $200 մլն է պահանջում15 սեպտեմբերի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը սեպտեմբերին հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Գերագույն դատարան՝ ընդդեմ իր նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովի (ըստ ընկերության տեղեկությունների՝ վերջինս բնակվում է Լոս Անջելեսում): «ՌԲԿ»-ի փոխանցմամբ՝ հայցում նշվում է, որ 2012-ից 2017-ն ընկերությունը $205 միլիոն է կորցրել վերաապահովագրության պայմանագրերով և պահանջում է վնասը վերականգնել գործարարի հաշվին: Ըստ հայցվորի՝ միջոցները, որոնք ենթադրվում էր, որ պետք է ապահովեին ընկերության վերաապահովագրության ոլորտը, տարբեր ֆիկտիվ ընկերությունների միջոցով օգուտ են բերել Խաչատուրովին և նրա հետ կապված անձանց: Ընկերության ներկայացուցիչը հաստատել է հայցի ներկայացումը․ «Մենք հավատացած ենք, որ Դանիլ Խաչատուրովի գործողությունները «Ռոսգոսստրախին» պատճառել են ավելի քան $205 մլն-ի վնաս: Միևնույն ժամանակ, 2012-ից 2017 թվականները «Ռոսգոսստրախի» նախկին թոփ մենեջերների կողմից կնքված կասկածելի պայմանագրերի ընդհանուր գումարը գերազանցում է $400 մլն-ը»։ Խաչատուրովի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը հայցը որակել է «բացարձակապես անհիմն» և նշել է՝ ապացույցներ չկան: Նրա խոսքով՝ Դանիլ Խաչատուրովը, որպես ընկերության նախագահ, «երբեք անձամբ չի զբաղվել վերաապահովագրության հարցերով»: Ավելի վաղ Խաչատուրովի եղբայրը՝ Սերգեյ Խաչատուրովը, որը եղել է «Ռոսգոսստրախի» նախկին համասեփականատերերից մեկը, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ 8 միլիարդ ռուբլու հափշտակության և խարդախության համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |