ՀՀ-ում ռազմական դրության մասին որոշումը հրապարակվել է

ՀՀ-ում ռազմական դրության մասին որոշումը հրապարակվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հարթակում հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը:

Այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ըստ որոշման՝ մասնավորապես, հաշվի առնելով Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը,

հիմք ընդունելով, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը,

հիմք ընդունելով, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի վրա զինված հարձակման և ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանգ,

ելնելով ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից,

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն:

Ըստ կից հրապարակված հավելվածի՝ ՀՀ տարածքում սահմանվում են դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---