Հեռու չէ այն օրը, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Վերջին իրադարձությունները Թուրքիայում, մասնավորապես, «Հայեր, ներեք մեզ» նախաձեռնությունը, վկայում են այն մասին, որ հեռու չէ այն օրը, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է անկախ փորձագետ Արմեն Աղայանը: «Պետք չէ մոռանալ, որ բանաձեւի ընդունումը դեռեւս չի նշանակում նյութական փոխհատուցում հայ ժողովրդին ու Արեւմտյան Հայաստանի վերադարձ»,-ասել է հայ փորձագետը: Նա ընդգծել է, որ Թուրքիան կարող է սահմանափակվել միայն ներողությամբ, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կարող են նոր հարցեր ծագել:



Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությանը` Աղայանը նշել է, որ այդ ամենն կիրականանա, եթե Հայաստանը ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Ես հուսով եմ, որ նման սխալ Հայաստանը երբեք թույլ չի տա»,-ասել է նա:



«Հայեր, ներեք մեզ» կոչը զետեղվեց ինտերնետում 2008թ. դեկտեմբերի 15-ին: Այս պահի դրությամբ նրա տակ ստորագրվել է շուրջ 29 հազար մարդ: Ակցիայի նախաձեռնողներն են Ստամբուլի Բախչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների, հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---