ԵԱՀԿ ՄԽ թույլ չի տա, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ձախողվի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) կրկին հայտարարում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Հակամարտությունների արդար եւ ամուր կարգավորման հիմնական բաղադրիչը ուժի չկիրառումն է»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:



Համանախագահները հիշեցնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն եւ Իլհամ Ալիեւը իրենց վերջին հանդիպումը Ցյուրիխում բնորոշել են որպես օգտակար եւ կառուցողական` նշելով, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն մինչեւ փետրվարի վերջ: «Նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը հաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ համանախագահներին խնդրել են ակտիվացնել ջանքերը, որպեսզի կողմերին օգնեն մոտեցնել հիմնական սկզբունքների շուրջ կողմերի դիրքերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները թույլ չեն տա, որպեսզի կարգավորման խաղաղ գործընթացը ձախողվի»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---