Կանադայում թուրք ազգայնամոլները փորձ են արել ձախողելու ANCC ներկայացուցչի ելույթը20 փետրվարի 2009 - 19:45 AMT PanARMENIAN.Net - «Հաշտվել անցյալի հետ» դասախոսության ընթացքում կանադական Ryerson համալսարանում թուրք պրոֆեսոր Թուքայ Աթաովան փորձել է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Կանադայի հայկական ազգային հանձնաժողովի (ANCC) գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը փորձել է ուղղել թուրք պրոֆեսորի սխալական հայտարարությունները, բայց թուրք ազգայնամոլները, որոնք ներկա էին դասախոսությանը, Բաբիկյանին խոսք չտվեցին: «Երբ Բաբիկյանը պահանջեց լսել իրեն, որոշ կազմակերպիչներ անջատեցին խոսափողը եւ սպառնացին նրան դուրս հանել լսարանից: Բաբիկյանը հիշեցրեց հավաքվածներին, որ նրանք ապրում են Կանադայում, եւ ոչ թե` Թուրքիայում, եւ այն մասին, որ խոսքի ազատությունը կանադացիների ամենահիմնական իրավունքներից մեկն է, հատկապես ակադեմիական պայմաններում»,- ասվում է ANCC հաղորդագրության մեջ:Արիս Բաբիկյանը կասկածի տակ է դրել թուրք պրոֆեսորի նյութերի իսկությունը եւ հավաքվածներին հիշեցրել, որ ցեղասպանություններն ուսումնասիրող 100 գիտնականներ եւ Գիտնականների միջազգային ասոցիացիան ճանաչել են Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: Թուրք ազգայնամոլների պահվածքը քննադատել է ANCC նախագահ Ժիրայր Բասմաջյանը` ընդգծելով, որ վախեցնելու եւ Հայոց ցեղասպանության մասին լռեցնելու փորձերը Կանադայի Սահմանադրության մեջ ամրագրված հիմնական իրավունքների խախտում են: «Այդ ազգայնամոլների գործելաոճը հիշեցնում է թուրքական կառավարության պահվածքը, որը ստիպում է լռել յուրաքանչյուրին, որը համարձակվում է մարտահրավեր նետել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածին համապատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշմանը: Նոբելյան դափնեկիր, գրող Օրհան Փամուկի, շատ թուրքերի հետապնդումները, ինչպես նաեւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը այդպիսի քաղաքականության վառ օրինակներն են»,- ասել է Բասմաջյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |