Իսրայելի վարչապետ կդառնա Բենյամին Նեթանյահուն20 փետրվարի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի հաջորդ կառավարության ձեւավորումը հանձնարարված է «Լիկուդ» աջակենտրոն կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին: Որոշումը հրապարակվել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի «Քադիմա» եւ «Լիկուդ» կուսակցությունների առաջնորդներ Ցիպի Լիվնիի ու Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման արդյունքում: Ցիպի Լիվնին որոշել է, որ ավելի լավ է միանալ ընդդիմությանը, քան մտնել Նեթանյահուի կառավարության մեջ: Ցիպի Լիվնիի հայտարարության մեջ ասվում է, որ նա «չի ցանկանում կամակատար լինել կառավարությունում, որը դեմ է մեր ձգտումներն»: Երկու կուսակցությունների դիրքորոշումները զատող հիմնասկան հարցերից մեկը վերաբերմունքն է պաղեստինյան տարածքներին: Ցիպի Լիվնին կողմ է պաղեստինցիների հետ բանակցությունների շարունակմանն ու ընթացքին դեպի անկախ պաղեստինյան կառավարության ստեղծում: Բ.Նեթանյահուն ընդգծում է, որ չի ձգտում նրան, որ Իսրայելը կառավարի պաղեստինցիներին, սակայն նա խոստանում է թույլ չտալ, որպեսզի պաղեստինցիները ստանան այն, ինչ կարող է սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Մասնավորապես, նա ի նկատի ունի բանակը, օդային տարածքի վերահսկումն ու Հորդանան գետի դաշտավայրը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |