Ոչ Կիեւը, ոչ Թբիլիսին «կանաչ լույս» չստացան ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության ճանապարհին21 փետրվարի 2009 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Կրակովում փետրվարի 20-ին ավարտվեց ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական երկօրյա հանդիպումը: Օրակարգում ոչ միայն դաշինքին Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցության հեռանկարներն ու ՌԴ-ի հետ հարաբերություններն էին, այլ նաեւ ՆԱՏՕ-ին Խորվաթիայի անդամակցությանն առնչվող խնդիրները, որ կապված են ՆԱՏՕ-ի անդամ Սլովենիայի այդ երկրի տարածքային վեճի հետ: ԱՄՆ-ի ու Գերմանիայի ՊՆ ղեկավարները քննարկել են նաեւ իրավիճակը Աֆղանստանում: Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը գովել է Բեռլինին աֆղանական առաքելությանը մասնակցելու համար: Նա ստիպված էր խոստովանել, որ Ուկրաինան դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչեւէ, դաշինքի դռները բաց են Ուկրաինայի ու Վրաստանի համար, ինչպես եւ ՆԱՏՕ-ն բաց է Ռուսաստանի հետ երկխոսության համար: Եվ դա չնայած որոշ հայտարարությունների, որ հնչել են Կրակովում հանդիպման տերերի շուրթերից: Ամենակտրուկ հայտարարությունը կրակովյան հանդիպման ավարտին արել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ստանիսլավ Կոմորովսկին: «Հյուսիսատլանտյան մեր դաշնակիցները 2008թ. ռուս-վրացական ճգնաժամի ժամանակ հասկացան, որ թշնամին կարող է ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ի սահմաններին, քան մինչ այդ ենթադրվում էր, եւ մենք պետք է նկատի ունենանք այդ փաստը»-ասել է գեներալ Կոմորովսկին: Զգալի տեղ է հատկացվել Վրաստանի ու Ուկրաինայի հեռանկարներին: Այդ հարցը գլխավորն էր ՆԱՏՕ-Վրաստան ու ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովների նիստերում: Դիտորդները նշում են, որ ոչ Կիեւը, ոչ Թբիլիսին «կանաչ լույս» չստացան ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության ճանապարհին: Ելույթ ունենալով ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստին` դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ուշադիր հետեւում են պաշտպանական եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին Ուկրաինայում, եւ ինչն այժմ ամենակարեւորն է, քննարկում են այն ճանապարհը, որով դաշնակիցները կսատարեն Կիեւի նախպատրաստմանը անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «Ես կցանկանայի ընդգծել, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային պաշտպանության եւ անվտանգության ոլորտում բարեփոխումների խորացման գործում»,-ասել է Սխեֆերը: Վրաստանը, որն այսօր, ինչպես եւ Ուկրաինան, դեռեւս ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ հեռանկարներ չունի, առաջարկել է Կրակովում օգտագործել երկրի տարածքը որպես Աֆղանստանում խաղաղապահ առաքելության ապահովման այլընտրանքային ուղիներից մեկը: Ընդ որում Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն ասելէ, որ խոսքը չի գնում «Վրաստանում դաշինքի ռազմակայանների տեղակայման մասին»,-գրում է Deutsche Welle-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |