Կիրո Մանոյան. Բաքուն հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի համար

PanARMENIAN.Net - «Ադրբեջանն անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմամբ եւ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծմանը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, Հայաստանը «ագրեսոր» ճանաչելու հարցում միջազգային կառույցների վրա ճնշման ուժեղացումը Բաքվի կողմից այն մտքին է հանգեցնում, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի համար: «Մենք Եվրախորհրդարանի ուշադրությունը դարձրեցինք այդ հանգամանքին: Ճիշտ է, պատգամավորների մեջ գտնվեցին մարդիկ, որոնք Հայաստանը մեղադրեցին օկուպացման մեջ, բայց հայկական պատվիրակությունն ապացուցեց, որ Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ, կան ազատագրված շրջաններ, որոնք իսկապես պատկանում են Լեռնային Ղարաբաղին»,- նշել է Մանոյանը:



Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանում զգում են, որ Թուրքիան կարող է փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ եւ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: «Բաքվի պաշտոնական անձանց եւ հասարակական գործիչների հայտարարություններն այդ առումով բավական անհանգստացնող են, չնայած նրան, որ Անկարան Ադրբեջանին համոզում է, որ նրան մենակ չի թողնի: Եթե Թուրքիան դադարի Ադրբեջանի գերին լինել ղարաբաղյան հիմնախնդրում, ինչն անխուսափելի է, ապա դա կարող է զինված պատահարներ հրահրել»,- ընդգծել է Մանոյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---