Հայաստանի եւ Լիբանանի միջեւ օրինակելի հարաբերություններ են ձեւավորվել26 փետրվարի 2009 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Մերձավոր Արեւելքում ընթացող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի իր պաշտոնակից Ֆաուզի Սալլուխի հետ: Ողջունելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Լիբանանի արտգործնախարարն ասաց, որ երկու պետությունների միջեւ ձեւավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է փոխադարձ համակրանքով եւ բարեկամական փոխգործակցության զարգացման փոխադարձ ցանկությամբ: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անկախությունից ի վեր Հայաստանը քայլեր է ձեռնարկել Լիբանանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման ուղղությամբ, եւ այդ ոլորտում լուրջ ձեռքբերումներ կան` բարձր մակարդակի այցելություններ, առեւտրատնտեսական համագործակցություն, մշակութային փոխանակումներ: ՀՀ արտգործնախարարի բնորոշմամբ` վերջին տարիներին, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացումը դանդաղել է, եւ իր այցի նպատակն է նոր լիցք հաղորդել փոխշահավետ համագործակցությանը: Զրուցակիցները պայմանավորվեցին նաեւ իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների վերսկսման մասին: Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացին` կարեւորելով ուժի կիրառման բացառումը` որպես հիմնախնդիրների արդյունավետ լուծման կարեւոր գրավական:Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին: Է. Նալբանդյանի հանդիպում ունեցավ նաեւ Լիբանանի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ արտգործնախարարը պատասխանեց լիբանանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |