Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան դառնալու մասին․ Հարցն օրակարգում է25 հունվարի 2021 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հարցն օրակարգում է, սակայն դեռևս քննարկման փուլում է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Մակունցը` անդրադառնալով ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին: Դիվանագիտական փորձին վերաբերող հարցին Մակունցն արձագանքել է, թե այն կարևոր է, «սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով և քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման համար որևէ սահմանափակում չկա, ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ՝ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»,- ասել է նա։ Լիլիթ Մակունցը 2018 թվականի զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա պատգամավորական մանդատ ստացել ու գլխավորել իշխող «Իմ քայլը»։ Այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսանի պաշտոնն զբաղեցնում է Վարուժան Ներսեսյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |