ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցն արդարացված, բայց ոչ օբյեկտիվ է համարում 5 մարտի 2009 - 22:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Սակայն ակնառու է նաեւ միակողմանի աղբյուրների վրա հիմնված եզրակացությունների առկայությունը: Զեկույցում նկատի չի առնվում գործընթացների զարգացման համեմատական դինամիկան եւ արձանագրված դրական միտումները երկրում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը` պատասխանելով «Panarmenian.net» լրատվական գործակալության հարցին: «Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ զեկույցներից եւ դրանց բովանդակությունից Հայաստանի իշխանությունները վճռական են շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է», - նշել է Տիգրան Բալայանը:![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |