Ժամանակակից թուրքերենում «հայ» բառը վիրավորանք է

PanARMENIAN.Net - Շվեյցարական Le Temps-ը հարցազրույց է հրապարակել 2007թ. սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի այրիի հետ: Ռաքել Դինքն ասել է, որ Հրանտի ընկերների հետ միասին նա շարունակում է ամուսնու գործը: Իր հիմնած «Ակոս» թերթը Թուրքիայում խոսքի ազատության եւ ժողովրդավարացման համար պայքարի առաջատար է: «Շատ լրագրողների ու մտավորականների դեռեւս վտանգ է սպառնում»,-ընդգծել է նա: Նրա ամուսնու սպանությունը «ցնցում էր մտավորականների» համար, որի հետեւանքներից մեկը դարձավ Ցեղասպանության համար հայ ժողովրդից ներողություն խնդրելու արշավը, որ նախաձեռնեցին թուրք մտավորականները: Ամուսնու մահից հետո զանգվածային լրատվության միջոցները «շատ ավելի համարձակ» դարձան, նշել է Ռաքել Դինքը:



«Իր գույքը կտակած հայը կամ հույնը կարող է զրկվել ամեն ինչից,-ասել է Ռաքելը Դինքը ի պատասխան այսօր Թուրքիայում հայերի վիճակի մասին հարցին:-Դասագրքերում մեր մասին խոսք անգամ չկա, կարծես մենք երբեք այստեղ չենք ապրել: Ժամանակակից թուրքերենում «հայ» բառը վիրավորանք է»:



Նրա խոսքերով, թուրքական արդարադատությունն անկախ է, սակայն իր ամուսնու սպանությունը վարում են այն նույն մարդիկ, որ պետք է հսկեին նրան, սակայն դա չէին անում: Մարդասպանների դեմ եղած հանցանշաններն անհետացան, դրան խառն է գաղտնի ընկերությունների «Էրգենեկոն» ցանցը, ինչպես նաեւ նրանց բազում հանցակիցները պետական իշխանության տարբեր էշելոններից, ասել է Դինքի այրին, մեջբերում է InoPressa թերթը:



Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում իր գրասենյակի մոտ 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---