Բայդենը Սիրիային հարվածելուց հետո զգուշացրել է Իրանին27 փետրվարի 2021 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խորհուրդ է տվել Իրանին «զգույշ լինել» Սիրիայի տարածքում գրոհայիններին ԱՄՆ կողմից հասցված հարվածից հետո։ «Դու չեք կորղանա անպատիժ գործել․․․ Զգույշ եղեք»,- հայտարարել է Բայդենը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդակ նա կցանկանար հղել Թեհրանին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փետրվարի լույս 26-ի գիշերն ԱՄՆ Զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում՝ Իրանի աջակցությունից օգտվող գրոհայինների ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Հարվածները հասցվել են նախագահ Ջո Բայդենի հրամանով։ Հայտարարվել էր, որ ավիահարվածները հասցվել են Իրաքում ԱՄՆ զինվորականների և կոալիցիայի վրա հարձակումների և նրանց հասցեին հնչող սպառնալիքներին ի պատասխան։ Գրոհի արդյունքում բազմաթիվ օբյեկտներ են ոչնչացվել սահմանապահ հսկիչ կետում, որից օգտվում են Իրանի աջակցությունը վայելող մի քանի խմբավորումների գրոհայիններ՝ խոսքը «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սայիդ աշ Շուհադա» խմբավորումների մասին է։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |