Bitcoin-ի արժեքն առաջին անգամ գերազանցել է $60,000-ը

Bitcoin-ի արժեքն առաջին անգամ գերազանցել է $60,000-ը

PanARMENIAN.Net - Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ Bitcoin-ի արժեքն առաջին անգամ գերազանցել է $60,000-ը։ Այդ են վկայում սակարկությունների արդյունքները։

Կրիպտոարժույթների սակարկությունների ծավալով խոշորագույն Binance բորսայում Bitcoin-ը Երևանի ժամանակով 15։29-ին աճել է 5.77%՝ հասնելով 60,104 դոլարի։ Իսկ CoinMarketCap պորտալի տվյալներով, Երևանի ժամանակով 15։33-ին թանկացել է 7.08%՝ հասնելով 59,952 դոլարի։

CoinMarketCap պորտալը հաշվարկում է միջին գինը՝ ավելի քան 20 բորսայի տվյալների հիման վրա։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---