2008 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին է դիմել շուրջ 6 հազար քաղաքացի10 մարտի 2009 - 13:23 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին է դիմել 5800 քաղաքացի: Այդ դիմումներից դրական ընթացք է ստացել միայն 429 գործը: Այդ մասին Երեւանում 2008թ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին զեկույցի ընթացքում հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: «Մենք մի քանի հիմնական խախտումներ ենք գրանցել մարդու իրավունքների ոլորտում 2008 թվականին: Առաջինը ազատ հավաքների իրավունքի խախտումն է: Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստանի ընդդիմադիր ուժերը 90 անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան խաղաղ հանրահավաքների ու ցույցերի թույլտվություն ստանալու համար, սակայն ամեն անգամ մերժվել են»,-նշել է Արմեն Հարությունյանը: Օմբուդսմենն երկրորդ խախտումն է համարել խոսքի ազատության իրավունքի խախտումը: Բազմաթիվ ոտնձգություններ են եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ: «Բացի այդ, մենք բազմիցս ենք բախվել օրենքի ոչ հավասար կիռարման հետ: Մեզ մտահոգում է նաեւ իրավիճակը քրեակատարողական հաստատություններում, որտեղ քաղաքացիների հանդեպ բռնություն եւ կտտանքներ են կիրառվում»,-ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրների թվում Արեմն Հարությունյանն առանձնացրել է սեփականության օտարման խնդիրը: «Հենց այդ հարցով մենք հարյուրից ավելի բողոքներ ենք ստացել: Քաղաքացիները բողոքում են, որ իրենց սեփականությունը գնահատվում է իրական արժեքից ցածր: Այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Վերջին 7 տարիներին Հայաստանում սեփականության իրավունքի խախտման հետ կապված ոչ մի գործ չի լուծվել քաղաքացու օգտին: Սակայն մարդու իրավունքների եվրոպական դատարանում բոլոր այդ գործերը լուծվել են ի օգուտ տուժած կողմի»,-ընդգծել է Արմեն Հարությունյանը: Նա նաեւ հաղորդել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրների թվում է նաեւ Երեւանի եւ հանրապետության մյուս խոշոր քաղաքների բնապահպանական վիճակը»: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |