Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանաձեւի ընտրության համար պատասխանատու են եւ' հայերը, եւ' ադրբեջանցիները11 մարտի 2009 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության ղեկավար Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով, 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադ-րբեջանի նախագահների կողմից եռակողմ Հռչակագրի ստորագրումից հետո նոր հնարավորություններ են բացվել այդ ոլորտում: Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան խնդրի փոխընդունելի լուծման որոնման շուրջ ինտենսիվ բանակցային գործընթացի շարունակումը եւ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ամեն կերպ կաջակցի դրան: «Մեր սկզբունքային քաղաքականությունն անփոփոխ է մնացել: Ելնում ենք նրանից, որ հակամարտության կարգավորման բանաձեւի վերջնական ընտրության պատասխանատվությունն ընկնում է հենց ադրբեջանցիների եւ հայերի վրա: Ռուսաստանը պատրաստ կլիներ աջակցելու խնդրի լուծման այն տարբերակին, որը կընտրեն հակամարտության կողմերը, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռքբերման դեպքում` հակամարտության կարգավորման երաշխավորի դերում հանդես գալ», - հայտարարել է Ա. Նեստերենկոն, նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |