Տիգրան Պետրոսյանն իր առաջին պարտությունն է կրել Եվրոպայի անհատական առաջնությունում12 մարտի 2009 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ փուլում արդյունավետ խաղ են ցուցադրել միայն Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրեասյանը, որոնք համապատասխանաբար հաղթել են սլովակ Լուկա Լենիչին ու ռուսաստանցի Վլադիմիր Դոբչովին: 6-րդ փուլն անհաջող է դասավորվել Տիգրան Պետրոսյանի համար, որն իր առաջին պարտությունը կրեց մրցաշարում: Հերթական անգամ անհաջող խաղաց Արթուր Չիբուխչյանը, որի հաշվին սա արդեն 4-րդ պարտությունն է: Արման Փաշիկյանի, Արտաշես Մինասյանի ու Տիգրան Քոթանջյանի պարտիաներում խաղն ավարտվել է ոչ ոքի: 6 փուլերից հետո Հակոբյանը, Պետրոսյանն ու Անդրեասյանը վաստակել են 4-ական միավոր: Փաշիկյանն ու Քոթանջյանը հավաքել են 3,5-ական միավոր: Մինասյանը վաստակել է 3 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից ամենավատ արդյունքը Արթուր Չիբուխչյանի մոտ է, որն ունի 2 միավոր: Մրցաշարի առաջատար է դարձել ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը, որը հավաքել է 5,5 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |