Սամվել Ֆարմանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կոնկրետ ժամկետների մասին դեռեւս պայմանավորվածություն չկա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հերթական տարածաշրջանային այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտակա ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացման մասին: Ներկա պահին երկու պետությունների ղեկավարների հանդիպման կոնկրետ ժամկետների մասին դեռեւս պայմանավորվածություն չկա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:



Ինչպես ավելի վաղ հայտնում էր «Կոմերսանտը», ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկում է Պրահայում մայիսի 7-ին կայանալիք «Արեւելյան գործընկերությանը» նվիրված ԵՄ գագաթաժողովում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում կառաջարկի հանդիպման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` առաջարկելով անցկացնել այն Պրահայում ՌԴ դեսպանատան տարածքում: «Եթե այդ առաջարկն ընդունվի, ռուսական կողմը կրկին հնարավորություն կստանա հայտարարել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում իր կառուցողական դերի մասին»,- գտնում է թերթը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---