Փաշինյան․ ՀՀ տարածքում մոտ 500-600 ադրբեջանցի զինվոր կա

Փաշինյան․ ՀՀ տարածքում մոտ 500-600 ադրբեջանցի զինվոր կա

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ ՀՀ տարածքում այժմ 500-600 ադրբեջանցի զինծառայող կա և իրավիճակը լարված է մնում։

Ըստ Փաշինյանի, հայկական ԶՈւ քայլերը միտված են մարտավարական գործողություններով սահմանափակելու ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը:

«Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, առավելագույնն անել ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, հասնել նրան, որ ադրբեջանցի զինծառայողները լքեն ՀՀ տարածքը», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ասել է նաև, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է կատարվել և կատարվում։

Մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---