Գրիգորյան․ Անկլավների հարցին որևէ մեկը հստակ պատասխան տալ չի կարող՝ պետք է բանակցվի21 մայիսի 2021 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերին, հայտարարել է, որ փաստաթղթի շուրջ քննարկումները դեռ չեն սկսվել։ Նա նշել է, որ մինչև ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները դուրս չգան ՀՀ ինքնիշխան տարածքից, փաստաթուղթը չի կարող քննարկվել։ Պատասխանելով այն հարցին, թե հնարվոր է, որ փաստաթղթով ՀՀ գյուղեր, անկլավներ անցնեն Ադրբեջանին՝ Գրիգորյանն ասել է, որ այդ հարցին որևէ մեկը հստակ պատասխան տալ չի կարող։ «Բացառել-չբացառելը կարևոր չէ։ Մենք էլ Արծվաշենի անկլավ ունենք։ Եթե այդպիսի բան լինի, մենք էլ ստանալու ենք Արծվաշենի անկլավը։ Բայց մենք չգիտենք ինչպիսի պայմանավորվածության ենք գալու»,-ասել է նա։ ԱԽ քարտուղարը նշել է, որ պետք է բանակցվի, թե ինչ ենք անելու, ինչիպիսի հստակ սահմաններ ենք ունենալու։ «Դրա համար ենք ուզում, որ եռակողմ լինեն այդ բանակցությունները։ Ադրբեջանն առաջարկում է, որ գործընթացը երկկողմ լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ դա երկարատև գործընթաց է, տարիներ են պահանջվելու։ ԱԽ քարտուղարն ասել է, որ սահմանազատումը նաև ՀՀ շահերից է բխում, քանի որ, ըստ նրա, «դա թույլ կտա բացառել նման դեպքերը և անվտանգության որոշակի երաշխիքներ կստեղծի»։ Նա ասել է, թե ոչ ոք իրենց չի ստիպում փաստաթուղթ ստորագրել։ Գրիգորյանը նշել է, թե հանրությանը փորձում են ներկայացնել, թե գործընթացն արդեն սկսվել է, բայց դեռևս խոսքը միայն աշխատանքային խմբերի ստեղծման մասին է։ Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։ Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։ Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |