Կաշառքի համար ձերբակալված Սանատրուկ Սահակյանը վաղուց արդեն Արտակարգ իրավիճակների նախարարի (ԱԻՎ) ղեկավարի խորհրդականը չէ

PanARMENIAN.Net - Կաշառք վերցնելու համար ձերբակալված Սանատրուկ Սահակյանն արդեն վաղուց ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից: «Սահակյանի հետ միջադեպը ոչ մի առնչություն չունի Նախարարության գործունեության հետ», - նշվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:



Սանատրուկ Սահակյանը ձերբակալվել էր մարտի 13-ին ոստիկանական ակադեմիա ընդունվելու համար քաղաքացի Տիգրան Աղաբեկյանի ազգականներից կաշառք վերցնելու պատրվակով խոշոր դրամական գումարի յուրացման կասկածանքով: Գործարքին մասնակցել է նաեւ Սահակյանին ծանոթ Ռոբերտ Ահարոնյանը:



Հիշեցնենք, որ Սանատրուկ Սահակյանը ժամանակին դուրս էր եկել Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերից` հարելով «Օրինաց երկիր» կուսակցությանը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---