Բաքուն արդեն ՌԴ 3-րդ լրագրողին չի հավատարմագրում Եվրո-2020-ին՝ Արցախ այցի պատճառով12 հունիսի 2021 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Ռուսաստանից արդեն 3-րդ լրագրողին չի հավատարմագրում Բաքվում կայանալիք Եվրո-2020-ի ֆուտբոլային հանդիպումները լուսաբանելու համար՝ Արցախ այցելության պատճառով։ Նրանցից է նաև Կոնստանտին Գենիչը, որն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ հիասթափված է Բաքվից և հուսով է, որ իր հարցը կլուծվի և նա կստանա հավատարմագրում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ սպորտային մեկնաբան և «Մատչ ՏՎ»-ի լրագրող Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել Ադրբեջանում՝ Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար, սակայն, ավելի ուշ հարցը լուծվեց ՈւԵՖԱ-ի և ՌԴ ԱԳՆ միջամտությամբ։ Լրագրողը պատմել է, որ սկզբից նրան հավատարմագրել էին։ «Սակայն, հավանաբար, Նոբելի հետ կապված պատմությունն այնքան է նրանց վրա ազդել, որ ևս մեկ անգամ զննելով «Մատչ ՏՎ»-ի լրագրողների ցանկը, նրանք հիշել են, որ 2009-ին ես ևս այցելել եմ Ղարաբաղ և մասնակցել եմ այնտեղ ԱՊՀ երկրների և Բալթիայի ֆուտբոլային մրցաշարին։ Այսօր զանգահարեցին Ադրբեջանից։ «2009-ին դուք եղել եք Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք, որ օրենք եք խախտել»։ Ես ասացի, որ չեմ մեկնաբանում։ 5 րոպե անց ինձ նամակ եկավ ՈւԵՖԱ-ից, որ ես ստուգում չեմ անցել և չեմ հավատարմագրվում Եվրո-2020-ին»,-գրել է Գենիչը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նմանատիպ խնդիրների է բախվել նաև ռուսաստանցի մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին։ Չնայած նա ստացել է հավատարմագրում, սակայն, նրան թույլ չեն տվել հատել Ադրբեջանի սահմանը և հետադարձ չվերթով ուղարկել են հետ՝ Ռուսաստան։ Նրա անձնագրում ՀՀ այցելության կնքի է եղել։ Բացի այդ, Մոսակովսկին ևս ժամանակին մասնակցել է Լեռնային Ղարաբաղում կայացած ֆուտբոլային մրցաշարին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |