Քոչարյան․ Հադրութը հնարավոր է վերադարձնել իրավական ճանապարհով, Շուշիի մասով՝ կիսով եմ վստահ14 հունիսի 2021 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ԼՂ –ում ստեղծված վիճակին, վստահություն է հայտնել, որ Հադրութը հնարավոր է վերադարձնել իրավական ճանապարհով ։ «Շուշին վերադարձնելու գործում վստահ եմ կիսով չափ։ Այդ հարցի լուծումն իրավական ճանապարհով նախկին ԼՂԻՄ-ի սահմանների շրջանակում հնարավոր է»,-ասել է նա՝ հավելելով, որ կան համապատասխան փաստարկներ, սակայն սխալ կլինի այդ մասին խոսել թույլ վիճակում։ Նա նշել է, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ 2-3 տարուց՝ երբ Հայաստանը վերականգնվի։ «Լուրջ բանակցություններ վարելու համար պետք է վերականգնվել և կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ: Դրանից անմիջապես հետո կտեսնեք, որ նշված հարցերի լուծումը հնարավոր է: Չեմ տեսնում, որ ինչ-որ մեկն այդ հարցը կարողանար լուծել ավելի լավ, քան ես»,-ասել է նա։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Խոստացվածից 3 տարի անց Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է |