Արա Աբրահամյան․ ՀՀ-ին ներքաղաքական և աշխարհաքաղաքական լուրջ փորձություններ են սպասվում21 հունիսի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, գուցե, ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները: Նա նշել է, որ Հայաստանին լուրջ ներքին և աշխարհաքաղաքական փորձություններ են սպասվում: «Ցավոք, ինչպես կանխատեսում էի 2018-ին, և այդ կանխատեսումն իրականացավ, այնպես էլ հիմա, ակնհայտ է, որ երեկվա ընտրության արդյունքում վերարտադրված քաղաքական ուժը, ունենալով բացարձակ իշխանություն, ի վիճակի չի լինելու լուծել պետության և ժողովրդի ապագայի շահից բխող որևէ խնդիր: Կարճ ժամանակ անց մենք բոլորս առերեսվելու ենք դառն իրականությանը: Քաղաքական տեխնոլոգիաների միջոցով դարձյալ օգտագործվեց մարդկանց հավատն ու միամտությունը: Հանրությանը տարիներով սնելով կեղծ տեղեկատվությամբ, կոտրելով հավատը պետության ու վաղվա օրվա նկատմամբ, դրեցին սահմանափակ ընտրության առաջ, թույլ չտալով մտածել նոր, վստահելի այլընտրանքի մասին: Ցավոք սրտի, մենք ականատես ենք լինելու նոր մեծ ճգնաժամի, որի մեջ հայտնվելու է մեր երկիրը: Քաղաքական, տնտեսական ու սոցիալական դժվարությունն էլ ավելի է խորանալու, մեծանալու է արտագաղթի ծավալը, սրվելու են լարումն ու պառակտվածությունը: Սիրելի ժողովուրդ, հիմա առավել քան երբևէ մենք հավաքական լայնախոհության կարիք ունենք՝ մեր հայրենիքն այս իրավիճակից հանելու համար: Հայաստանը սիրո, համերաշխության և միասնականության կարիք ունի, և ոչ թէ չարության ու «պողպատի»: Ես համոզված եմ, որ, ինչպես պատմության մեջ շատ անգամ, այնպես էլ հիմա մեր ժողովուրդը կկարողանա իմաստություն և համբերություն ցուցաբերել, միավորվել և չդառնալ մեծ քաղաքական խաղերի և ներքաղաքական մանր ինտրիգների զոհ»,-ասվում է հայտարարության մեջ։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |