Հայաստանի եւ Բելառուսի ԱԱԽ քարտուղարները քննարկել են համագործակցության խորացման հարցերը17 մարտի 2009 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի եւ Հայաստանի Ազգային անվտանգության կառույցները խորացնելու են համակողմանի համագործակցությունը: Այդ մասին մարտի 17-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպմանը հայտնել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Ժադոբինը:«Բելառուսը ԱՊՀ եւ ՀԱՊԿ մեջ մտնող պետությունների հետ գործընկերական հարաբերությունների զարգացման հետեւողական կողմնակիցներից մեկն է: Մենք հավանություն ենք տալիս եւ օժանդակում ցանկացած քայլեր, որոնք ուղղված են բոլոր պետական կառույցների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Եւ այսօրվա հանդիպումը Բելառուսի ու Հայաստանի ազգային անվտանգության կառույցների միջեւ համակողամնի փոխգործակցության հետագա խորացման օրինակ է»,- ասել է Յուրի Ժադոբինը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուժային եւ իրավապաշտպան մարմինների փոխագործակցության հարցերը անվտանգության ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների, միջազգային ահաբեկչության, կազմակերպված քրեականության, թմրավաճառքի, ապօրինի գաղթի եւ մարդկանց վաճառքի դեմ պայքարում: Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ներկայումս հանդիսանում է ՀԱՊԿ նախագահը, շոշափվեցին Կազմակերպության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, ռազմա-քաղաքական համագործակցության խորացման, ժամանակակից մարտահարվերներին եւ սպառնալիքներին հակազդելու պոտենցիալի ամրապնդման, ՀԱՊԿ շրջանակներում ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության ամրապնդման հարցեր, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |