Մարտիրոսյանը ոչ ոքի է ավարտել խորվաթ մրցակցի հետ 2-րդ պարտիան և դուրս եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլ24 հուլիսի 2021 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի է ավարտել խորվաթ մրցակից Անտե Բրկիչի հետ երկրորդ պարտիան և դուրս եկել խաղարկության 5-րդ փուլ։ Մարտիրոսյանը խաղում էր սև խաղաքարերով։ Բրկիչի հետ առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթել էր։ Նա խաղում էր սպիտակ խաղաքարերով։ Հայ շախմատիստը Բրկիչի հետ երկու դասական պարտիան ավարտել է 1,5։0,5 հաշվով։ Աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մարտիրոսյանը կպայքարի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։ Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |