Օլիմպիադայում կորոնավիրուսի ևս 17 դեպք են գտել․ Ընդհանուր՝ 12324 հուլիսի 2021 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ի դրությամբ Տոկիոյի Օլիմպիադայում կորոնավիրուսով վարակի ևս 17 դեպք է հայտնաբերվել Խաղերի կազմակերպման հետ կապված մարդկանց կամ դրանց մասնակիցների շրջանում։ Այդպիսով՝ հուլիսի 1-ից այդպիսի մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 123։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մրցումների մասնակցությունից ստիպված կլինեն հրաժարվել նիդերլանդացի սքեթբորդիստներն ու սեղանի թենիսի Չեխիայի թիմի մասնակիցը։ Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքի մասին է հայտնել նաև գերմանական հավաքականը՝ վարակն ախտորոշվել է հեծանվորդ Զիմոն Գեշկեի մոտ, գրում է Deutsche Welle-ն։ Կորոնավիրուսի նոր դեպքեր են հայտնաբերվում նաև Օլիմպիական ավանում՝ չնայած նախազգուշական կոշտ միջոցներին։ Տոկիոյի Օլիմպիադան անցնում է առանց հանդիսատեսի։ Կորոնավիրուսով պայմանավորված որոշվել է հրաժարվել ֆան-գոտիներից, մեծ էկրաններով դիտումներից և այլ միջոցառումներից։ 2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |