Պեսկովը՝ թյուրքական համատեղ բանակի մասին․ Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ կապերը29 հուլիսի 2021 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրության մասին հարցին, հայտարարել է, որ այդ երկրները երկկողմ կապերն են զարգացնում՝ նրանց ինքնիշխան իրավունքն է։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացումը չի լինի ի վնաս տարծաշրջանային կայանության, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Կարևոր է, որ դա չլինի ի վնաս տարածաշրջանի կայունության և կանխատեսելիությանը։ Այդ առումով մենք մշտական շփումների մեջ ենք և թուրք, և ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլին հայտնի չէ այդ հարցի շուրջ գործադիր իշխանության՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահների հայտարարությունների մասին։ Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։ Ըստ նրա, պայմանավորվածությունների շրջանակում, այդ թվում անցկացվում են երկու երկրների համատեղ զորավարժություններ։ Photo: TASS Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |