Ալեն Սիմոնյանն ընտրվել է ԱԺ նախագահ 2 օգոստոսի 2021 - 18:54 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ալեն Սիմոնյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: Կողմ է քվեարկել 71 պատգամավոր։ Մինչ այդ Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն ընդհատվել էր, քանի որ քվեաթերթիկներում տառասխալ կար։ Այդ մասին հայտարարել էր ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ սխալը հայտնաբերվել է ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ։ Նա հայտարարել է, որ ԱԺ նախագահի նոր քվեարկություն կլինի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր հերթին առաջարկել էր 18։30-ին լրացուցիչ նիստ գումարել ԱԺ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելու համար։ Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու էր առաջադրվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Ալեն Սիմոնյանին։ «Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցության անդամները պահանջել են ազատ արձակել կալանավորված 2 անդամին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Որպես բողոքի նշան նրանք լքել են նիստերի դահլիճը Ալեն Սիմոնյանին թեկնածության ներկայացման ժամանակ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |