Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է ամենաբարձր մակարդակում բանակցել Ադրբեջանի հետ՝ սպասում ենք առաջարկների12 օգոստոսի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում, և սպասում է կոնկրետ առաջարկների։ Նա նշել է նաև, որ խաղաղ դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կյանքի կոչելու համար կառավարությունը պետք է լինի «առավելագույնս ակտիվ և ճկուն»։ «Մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը․ առավելագույնն անել առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Կան հարցեր, որոնք կարող են ավելի արագ լուծվել, կան հարցեր, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը՝ գնալ լուծումների», - ասել է նա։ Ըստ վարչապետի, հնարավոր արագ լուծվող հարցերից է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակման օրակարգը։ «Պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել նախաձեռնող՝ տարածաշրջանի նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսակետից։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է և այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան», - ասել է Փաշինյանը։ Նա ասել է նաև, թե սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |