Մարմնամարզիկ Դավթյանը կարող է չմասնակցել ԱԱ-ին․ Covid-19-ի թեստը դրական է16 հոկտեմբերի 2021 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի առաջնությանը: Հայաստանից մեկնելիս Դավթյանի Covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում նա կրկին թեստավորվել է և թեստը եղել է դրական։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիամ։ Նշվում է, որ Դավթյանը ոչ մի ախտանշան չունի և իրեն շատ լավ է զգում, սակայան նրան մեկուսացրել են Տոկիոյում: «Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19 թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել:Այս ԱԱ-ն ոչ պատշաճ կերպով է կազմակերպված»,-ասվում է գրառման մեջ; Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին |