ԱԳՆ․ Ուժի կիրառումը չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից

ԱԳՆ․ Ուժի կիրառումը չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, ասել է, որ ուժի կիրառումը չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից, տեղեկացնում է NEWS.am-ը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը նոյեմբերի 5-ին Ադրբեջանի «ԱԴԱ» համալսարանում ունեցած ելույթում նշել էր, թե «ղարաբաղյան հակամարտությունն այլևս ավարտված է և մնացել է անցյալում, և որ Ադրբեջանի համար Ղարաբաղը արդեն ոչ թե արտաքին քաղաքականության, այլ ներքին օրակարգի թեմա է»։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Ուժի կիրառումը ոչ միայն չի կարող լուծել, այլև չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից։

Հայաստանը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան խնդրի հանդեպ սկզբունքային դիրքորոշման մասին, որը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ. միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատով, խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել ղարաբաղյան հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորման՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա»,- ընդգծել է Վահան Հունանյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---