ՀՀ էկոնոմիկայի նախարար. Եվրահանձնաժողովի աջակցությունը պահանջված է եւ ժամանակին27 մարտի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերին եւ Եվրամիության խորհրդատվական խմբի անդամներին, որոնք Հայաստան են ժամանել` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ պետական մարմիններին բարեփոխումների գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար խորհրդատվական օժանդակություն տրամադրելու նպատակով: Ինչպես հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման սկզբում Եվրամիության խորհրդատվական խմբի անդամները էկոնոմիկայի նախարարին են ներկայացրել համագործակցության հնարավոր ոլորտները, այն է` կոռուպցիայի կանխարգելում եւ հակակոռուպցիոն պայքար, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային կառավարում եւ էլեկտրոնային հասարակության ձեւավորում, պետական կառավարում եւ ֆինանսներ: Ողջունելով հյուրերին, Ներսես Երիցյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը չափազանց կարեւորում է կարողությունների ձեւավորմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղված ցանկացած նախաձեռնություն եւ նշել, որ Եվրամիության խորհրդատվական խմբի օժանդակությունը պահանջված է եւ ժամանակին ու կնպաստի ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը: Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերի խնդրանքով Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի առաջնային ուղղությունները եւ տնտեսական բարեփոխումների գործընթացը` ուղղված գործարար միջավայրի, հարկային եւ մաքսային դաշտերի բարելավմանը, գիտելիքի վրա հիմնված տնտեսության խթանմանն ու զարգացմանը, պետություն-մասնավոր հատվածների համագործակցության ակտիվացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից |