Սիմոն Մարտիրոսյանը` ԱԱ բրոնզե մեդալակիր16 դեկտեմբերի 2021 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա մրցապայքարին մասնակցում էր 109 կգ քաշային կարգում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Պոկում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 188 կգ և դարձել փոքր արծաթե մեդալակիր։ Սիմոնն առաջին փորձից գլխավերևում պահել է 188 կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չի կարողացել բարձրացնել 193 և 196 կիլոգրամանոց ծանրաձողերը։ Մարտիրոսյանը հրում վարժությունում հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը, բարձրացրել 228 կգ և երկամարտում դարձել բրոնզե մեդալակիր։ Սիմոնը երկու անգամ չի կարողացել բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը։ Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար ՀՀ հավաքականից կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |