ՀԱՊԿ-ը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Ղազախստանում․ Ալմաթիում փոխհրաձգություն է 7 հունվարի 2022 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին, գրում է «Կոմերսանտը»։ Հունվարի 7-ի առավոտյան Ալմաթիի կենտրոնական հրապարակում կրկին հրաձգություն է, սակայն հրապարակում ցուցարարներ չկան։ Ըստ ՌԻԱ Նովոստիի, հավանաբար, փոխհրաձգություն է ընթանում հեռուստաալիքներից մեկի գրասենյակում բարիակադավորվածների հետ։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը երկրում հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ «Սկսվել է հակատեռոր գործողությունը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Հայաստանը 70 զինվորական է գործուղել Ղազախստան, որոնք պահպանելու են ենթակառուցվածքները, այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի հիման վրա, հայտնել է Sputnik Արմենիան։ ՀԱՊԿ ուժեր Ղազախստան գործուղելու մասին հայտարարել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։ Բողոքի ցույցերը Ղազախստանում սկսվել են հունվարի 2-ին՝ հեղուկ գազի գների կրկնակի աճի պատճառով։ Ըստ պաշտոնական տեղեկությունների, անկարգությունների հետևանքով զոհվել է ոստիկանության և ազգային գվարդիայի 8 աշխատակից, 317-ը՝ վնասվածքներ է ստացել։ Ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 1000 մարդ։ Ալմաթիի ոստիկանությունը հայտնել է տասնյակ բողոքավորների ոչնչացմնա մասին, որոնք հարձակվել էին վարչական շենքերի վրա։ Կառավարությունը հրաժարական է տվել։ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարված։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |