ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը մեկնարկել է

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը մեկնարկել է

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը մեկնարկել է։

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը իր ելույթում Ղազախստանում ընթացող իրադարձությունները բեկումնային է անվանել ՀԱՊԿ համար։

Նա հայտարարել է, որ «ահաբեկիչների գլխավոր նպատակը սահմանադրական կարգի տապալումն էր, պետական հեղաշրջման փորձը» և նրանց հիմնական թիրախն էր Ալմաթին։

Ղազախստանի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել էր առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ նիստի անցկացման կազմակերպիչը Հայաստանն է։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---