Թուրքիան չպետք է Հայոց ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերը կապի սահմանի բացման հետ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) հանդես է գալիս առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացման ու Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում AAA տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Թուրքական կողմը պետք է հասկանա, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առանձին հարցեր են, եւ դրանք պետք չէ կապել սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցի հետ: Դրանք առանձին հարցեր են եւ պետք է առանձին դիտարկվեն»,- նշել է նա:



Արփի Վարդանյանը քիչ հավանական է համարել ապրիլի 16-ին հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը: «Ընդամենը 13 օր է մնացել: Ներկայումս շատերը սպասում են Բարակ Օբամայի այցին, ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին հղված նրա ուղերձին: Բայց չեմ բացառում, որ սահմանը կբացվի այս տարվա ընթացքում»,- նշել է նա:



Wall Street Journal ամերիկյան հրատարակությունը, վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիան եւ Հայաստանն արդեն ապրիլի 16-ին կարող են բացել սահմանը եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Կողմերի պաշտոնական ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---