ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունները ձախողվել են Թուրքիայի պատճառով 4 ապրիլի 2009 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունները չեն կայացել, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ կասկածներ է հայտնել այդ պաշտոնում իր դանիացի գործընկեր Անդերս Ռասմուսենի ընտրության տեղին լինելու առնչությամբ:Դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, որն ընթանում է Բադեն-Բադեն գերմանական քաղաքում, Ռասմուսենի թեկնածությանը հավանություն են տվել ԱՄՆ-ի եւ մի քանի եվրոպական երկրի պատվիրակությունները: Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը նույնիսկ վստահություն է հայտնել, որ նոր քարտուղարն անպայման կընտրվի: Սակայն Էրդողանը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Ռասմուսենի մահմեդական միջավայրում ձեռք բերած համբավը: Խոսքը վերաբերում է 2006 թվականի դանիական թերթում մարգարե Մուհամեդի ծաղրանկարների հրապարակմանը, որից հետո ողջ մահմեդական աշխարհում բողոքի ալիք բարձրացավ: Թուրքիայի վարչապետը Հյուսիսատլանտյան դաշինքի իր գործընկերներին առաջարկել է գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածություն փնտրել: Արդյունքում նոր առաջնորդի հարցի քննարկում որոշվել է հետաձգել մինչեւ շաբաթ օրը, հաղորդում է BBC-ին: 2003 թվականից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Յափ դե Հոոփ Սխեֆերը, որը մինչ այդ գլխավորում էր Հոլանդիայի արտգործնախարարությունը: Սխեֆերի լիազորությունների ժամկետը լրանում է 2009 թվականի հուլիսի 31-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |