Պուտինը խնդիր չի տեսնում ՏՏ ոլորտի որոշ մասնագետների Հայաստան տեղափոխվելու առումով

Պուտինը խնդիր չի տեսնում ՏՏ ոլորտի որոշ մասնագետների Հայաստան տեղափոխվելու առումով

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում ՏՏ ոլորտի որոշ մասնագետների Հայաստան տեղափոխվելու առումով։ Նա այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում։

Իր ելույթում նա ասել է, որ Ղազախստանի և Հայաստանի գործընկերների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը, բայց ոչ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի մասնագետների մի մասը ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել»։

«Տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,-ասել է Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ նման իրավիճակը երկրի համար «ինչ-որ առումով մարտահրավեր է»։

«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,-ասել է նա։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանն Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո վերջին հրապարակած տվյալներով ՀՀ է եկել 70,000 անձի, 1300 ընկերություն է գրանցվել, որից 90 տոկոսից ավելին տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ են:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---