Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մինչեւ 2009 թվականի սեպտեմբեր

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը շատ բարձր է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական ընկերակցության (Turksam) նախագահ Սինան Օհանը: «Թուրքիա իր այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես ընդգծել է հայ-թուրքական սահմանի բացման կարեւորությունը: Սակայն որոշակի ժամկետ նշելը փաստացի անհնարին է: Ճիշտ է, կարելի է ենթադրել, որ դա տեղի կունենա միչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերը», - նշել է Turksam-ի նախագահը: Օհանի խոսքերով, Հայաստանի հետ սահմանի բացումը չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար երկրորդ պլան է անցնում: Նա նշել է, որ Անկարան չի ցանկանում որեւէ բան անել Բաքվի ցանկությանը հակառակ:



«Եթե Թուրքիան սահմանը բացի Ադրբեջանի կամքին հակառակ, ապա դա կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել: Թուրքիան ցանկանում է բացել Հայասատնի հետ սահմանը, բայց միեւնույն ժամանակ, ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում: Անկարան գտնում է, որ սահմանի բացումը կնպաստի կարգավորմանը», - ընդգծել է թուրք փորձագետը:



Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ «Քաղաքակրթությունների դաշինք» գագաթնաժողովին չմասնակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը կարող է ընկալվել որպես Անկարայի գործողություններին Բաքվի արձագանքը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---