Վրաստանում էթնոքաղաքական ճեղքվածք կա Ջավախքի հայության եւ վրացական հասարակության միջեւ 7 ապրիլի 2009 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Երկու ջավախահայ ակտիվիստներին ազատ արձակելուց հետո լարված իրադրությունը Սամցխե-Ջավախեթիում փոքր-ինչ նվազեց, բայց դա ընդամենը հանդարտություն է շրջանում նոր էթնոքաղաքական գործընթացներից առաջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նրա կարծիքով, ձերբակալությամբ եւ կեղծ մեղադրանքներով Վրաստանի ղեկավարությունը փորձում էր փաստացիորեն Ջավախքի ազատամիտ հասարակությանը վախեցնել բանտերով, ձերբակալություններով եւ բռնությամբ, բայց դա ոչ միայն վախի պատճառ չդարձավ, այլեւ հակառակ արդյունք տվեց: «Ներկա պահին նկատելի է Սամցխե-Ջավախքի ակտիվ հասարակական-ազգային գործիչների միավորումը համատեղ գործունեության եւ ազգային պահանջների կազմակերպման համար: Հասարակության մեջ շրջանառվում է այն կարծիքը, որ վրացիները միեւնույն է աստիճանաբար ձերբակալելու, բանտարկելու եւ գործեր են «շինելու» բոլոր ջավախահայերի դեմ, նույնիսկ եթե նրանք ակտիվություն չցուցաբերեն: Այդպիսով, այնպիսի կարծիք է ստեղծվել, որի համաձայն ավելի լավ է ակտիվ լինել ու շրջանում հայ էթնոքաղաքական գործոնի պահպանման եւ ուժեղացման համար անել ամեն հնարավոր բան ու դրա համար բանտարկվել, քան ձեռքերը ծալած նստել եւ սպասել վրացական իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչներին»,- նշել է փորձագետը:Ապրիլի 9-ին պատրաստվող ցույցերը Թբիլիսիում կարող են հարմար պլատֆորմ դառնալ հանուն Սամցխե-Ջավախեթիի հայերի իրավունքների ազգային-հասարակական պայքարը շարունակելու համար: «Վրաստանի ղեկավարությունն իր կոպիտ գործողություններով միայն վատթարացնում է իրադրությունը շրջանում: Անհրաժեշտ է հասկանալ, որ այսօրվա ջավախահայերը 1990-ականների բնակչությունը չեն, որը չուներ հստակ ազգային ինքնագիտակցություն եւ ընդհանուր նպատակներ: Շրջանի ներկայիս բնակչությունը գիտակցում է իր ուժն իր հայրենիքում եւ հստակ գիտի, թե ինչ չի ուզում` կոպիտ եւ անմարդկային «ինտեգրացում», որը բացահայտ վախեցման, ձերբակալությունների, ազգային ճնշման եւ խտրականության բացահայտ քաղաքականության ճանապարհով փորձում է իրականացնել Վրաստանի ղեկավարությունը: Այդպիսով, պաշտոնական Թբիլիսին արդեն ժամանակ չունի եւ գրեթե շանս չի մնացել Սամցխե-Ջավախքի հայության եւ վրացական հասարակության միջեւ առկա խորը էթնոքաղաքական ճեղքվածքի մեղմացման համար: Ճեղքվածքն ու ուժեղացող էթնոքաղաքական տարաձայնությունները կարող են առաջին հերթին հենց վրացական պետականության համար լուրջ հետեւանքների պատճառ դառնալ»,- ընդգծել է Էդուարդ Աբրահամյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |