Բոստոնում կանցկացվի հայկական ֆիլմերի փառատոն12 ապրիլի 2009 - 01:48 AMT PanARMENIAN.Net - Հայ դրամատիկ մշակույթի դաշինքը մտադիր է ամենամյա երկրորդ «Հայ կինոյի փառատոնն» անցկացնել Բոստոնի Գեղեցիկ արվեստների թանգարանում: Փառատոնի շրջանակներում մայիսի 1-3 տեղի կունենա հայ մշակույթին ու լեզվին նվիրված փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություն: Փառատոնը կբացի Էրիկ Նազարյանի «Երկնագույն Ժամ» ֆիլմը, որը պատմում է այն մարդկանց կյանքի մասին, որոնց միավորում է կորստի ու հույսի զգացողությունը: Ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկումը ռեժիսորի մասնակցությամբ: Փառատոնի երկրորդ օրը նվիրված կլինի ֆրանսահայ ռեժիսորներ Սերժ Ավեդիքյանին, Լեւոն Մինասյանին ու Վարանդ Սուջյանին: Նույն օրը երեկոյան տեղի կունենա Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմի ցուցադրությունը: Մայիսի 3-ին փառատոնի վերջին օրը կմեկնարկի 12 կարճամետրաժ երաժշտական ֆիլմերի ցուցադրությամբ, որոնք նվիրված են System of a Down հայտնի ռոք-խմբի պատանի լսարանին հասցեագրված քաղաքական քարոզչական գործունեությանը: Փառատոնը կփակվի համշենի բարբառով ստեղծված Օզկան Ալփերի «Աշունը» նոր ֆիլմի ցուցադրությամբ, որն ուղեկցվում է անգլերեն տիտրերով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |