Fraser Institute-ի վարկանիշում ՀՀ-ն 11-րդն է 2020-ի աշխարհի ամենաազատ էկոնոմիկաների թվում12 սեպտեմբերի 2022 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Կանադայում գործող Fraser Institute-ի վարկանիշում ՀՀ-ն 11-րդն է 2020թ․ աշխարհի ամենաազատ էկոնոմիկաների թվում։ Fraser Institute-ն անկախ հետազոտական և կրթական կազմակերպություն է: Ըստ զեկույցի, վերջին վարկանիշում ՀՀ ցուցանիշը 2020-ին կազմել է 7․84՝ նվազելով 2019-ին գրանցված 7․98 ցուցանիշից։ Սակայն Հայաստանը 17-րդ հորիզոնականից բարձրացել է 11-րդ հորիզոնական և առաջ է Ճապոնիայից, Լիտվայից և Կանադայից։ Վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 119-րդ, իսկ Թուրքիան և Իրանը՝ 112-րդն ու 159-րդը համապատասխանաբար։ Ինստիտուտը տնտեսական ազատությունը չափում է 165 չափանիշով՝ մի շարք գործոնների հիման վրա, որոնցից են անձնական ընտրության մակարդակը, շուկա դուրս գալու հնարավորությունները, մասնավոր սեփականության անվտանգությունը և օրենքի գերակայությունը։ 2022-ի զեկույցը հիմնված է 2020 թվականի վերջին հասանելի տվյալների վրա։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |