ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները Երեւանում կքննարկեն միջազգային անվտանգության խնդիրներ

PanARMENIAN.Net - Այս շաբաթ Երեւանում կհավաքվեն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները, որպեսզի քննարկեն միջազգային անվտանգության հիմնախնդիրները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը: «Հանդիպման ընթացքում պլանավորվում է խրախուսել ՀԱՊԿ եւ ՄԱԿ քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին հուշագիրը, ինչպես նաեւ համաձայնեցնել ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների Խորհրդի հերթական նիստի տեղն ու ժամանակը, քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ քայլերը թմրավաճառքի եւ ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է Բալայանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---