2009 թվականին Հայաստանի բյուջեում գերակա կլինեն սոցիալական ծախսերը14 ապրիլի 2009 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ արդեն ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիրը, նաեւ ԱԺ-ում, որտեղ կային նաեւ սոցիալակամ հարցեր: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում համաշխարհային ճգնաժամի ազդեցությամբ, պետբյուջեի սոցիալական ծախսերը պետք է պաշտպանված լինեն եւ առաջնային նշանակություն ունենան, հաղորդել է Հայստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի սոցիոլոգիական ազդեցությանը» նվիրված խորհրդաժողովում: «Դա վերաբերում է ոչ միայն սոցիալապաես անապահով 114 000 ընտանիքներին, որոնց սոցիալական նպաստ են ստանում, այլ նաեւ սոցիալական համակարգին ավելի լայն իմաստով»,-ասել է նա: Այս առնչությամբ վարչապետը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը ստիպված էր վերանայել 2009թ. բյուջեն, տեղափոխումներ անելով եռամսյա ծրագրերում, հաշվի առնելով այն ռիսկերը, որ հայտնվեցին առաջին եռամսյակում, մասնավորապես, հարկերի հավաքման առումով: «Բյուջեն վերանայելու նպատակն էր ստեղծել այնպիսի ֆինանսական միջավայր, որը, մի կողմից թույլ կտա պահպանել սոցծախսերը, մյուս կողմից` թույլ կտա պարտքեր չկուտակել»,-ասել է Սարգսյանը: Ինչպես ասել է վարչապետը, կառավարությունն անցել է բյուջեի եռամսյակային կառավարման եւ կծրագրի իր ծախսերը, ելնելով հարկերի հավաքման մակարդակից: Հայաստանի կառավարությունը մարտի 26-ին որոշում է կայացրել 2009թ. երկրի պետբյուջեն վերաբաշխելու եւ 2010-2012թթ. միջնաժամկետ ծրագրի մշակումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |