Ադրբեջանն «անհանգստացած» է Լեռնային Ղարաբաղում «օլիմպիական մարզիկների» հայտնվելու հեռանկարով15 ապրիլի 2009 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) փոխնախագահ Խազար Իսաեւը մեկնաբանել է Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: «Ես չեմ ընդունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ չեմ հասկանում, թե ինչպես է Ծառուկյանը պաշտոնական այց կատարում Ստեփանակերտ եւ բանակցություններ վարում սպորտային դպրոց կառուցելու համար, որտեղ հայերն ուզում են օլիմպիական չեմպիոններ մեծացնել: Դա չի համապատասխանում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայկական կողմի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, ուրեմն այդ դեպքում նրանք ինչպե՞ս են ներգրավվում Ստեփանակերտի սպորտի մեջ եւ ուզում այդ տարածաշրջանում զարգացնել օլիմպիական շարժումը: Դա իսկական շովինիզմ է»,- մեջբերում է Իսաեւին Azerisport-ը: Հիշեցնենք, որ ԼՂՀ կատարած այցի ժամանակ ԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվածություն է ձեռք բերել նոր մարզական դպրոց կառուցելու մասին: «Այս դպրոցը մեր մարզիկների համար դարբնոց կդառնա, որտեղից կարելի կլինի օլիմպիական խաղերի մասնակիցներ ընտրել»,- ասել է Ծառուկյանը Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ: Նոր մարզադպրոցի շենքը կառուցվելու է ֆիզկուլտ-առողջարարական համալիրին կից տարածքում: Նախատեսվում են նաեւ ամենամյա մրցություններ ԼՂ եւ Հայաստանի մարզիկների միջեւ: Բացի մարզադպրոցից Ստեփանակերտում կառուցվելու է սպորտային-առողջարարական համալիր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |