«Ամերիաբանկ»-ի ակտիվները 2009թ. I եռամսյակում աճել են 65.1%-ով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի ակտիվները 2009թ. առաջին եռամսյակում տարվա սկզբի նկատմամբ աճել են 65.1%-ով: Այդ մասին հայտնում է բանկի մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 80.9 մլրդ դրամ - գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 3.8 անգամ:



«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային - սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---