Սիմոնյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ երկրի անվտանգության հարցում31 հոկտեմբերի 2022 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակության հետ Երևանում հանդիպմանը: Դրա ընթացքում քննարկվել են խորհրդարան-գործակալություն գործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում։ Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի և նախագծերի շուրջ: Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում Հայաստան է ժամանել ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին: Այցը եռօրյա է և կավատրվի նոյեմբերի 2-ին: Դեսպանի օրակարգում ընդգրկված են նաև հանդիպումներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |