Գրիգորյանը, Օվերչուկը և Մուստաֆաևը քննարկել են ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման հարցը 7 դեկտեմբերի 2022 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստում քննարկվել են ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման հարցը, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ կապված հարցեր։ Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին` Մոսկվայում։ «Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ»,-ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։ Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: «Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լևիտինը Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |