Բաքվում Իրանի դեսպան․ Հստակ զգուշացրել ենք Իսրայելի ներկայության և ազդեցության հետևանքների մասին 7 հունվարի 2023 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Թեհրանը հստակ զգուշացրել է Իսրայելի ներկայության և ազդեցության հետևանքների մասին։ «Իրանը շահագրգռված չէ, որ հարևան երկրները վերածվեն մի վայրի, որտեղ Իրանը կարող է կարգավորել հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ։ Եթե սիոնիստները փորձում են մոտենալ Իրանի հարևաններին, նրանք պետք է իմանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ, և որ անպայման զղջալու են դրա համար»,-ասել է նա, հայտնում է Mehr-ը։ «Մենք ասել ենք, որ սիոնիստական ռեժիմը երբեք բարեկամ չի լինի մահմեդական պետությունների և ժողովրդների համար։ Իսլամական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը և կարգավորումը այդ վարչակարգի հատուկ նախագիծն է, որն ուղղված է մահմեդական երկրների պառակտմանը»,-ասել է դեսպանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |